ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Սա նաև մեր մասին է

Սա նաև մեր մասին է
13.09.2023 | 22:08

Գուգլի նախկին տնօրեն Էրիկ Շմիթի հարցազրույցը նայեցի: Պատմում էր զարմացած, թե ռուսներն ինչ արդյունավետությամբ են ուկրաինական անօդաչուները չեզոքացնում: Ամսական 10.000-ից ավելի ուկրաինական անօդաչու է օգտագործվում:

Ռուսներն էլ հիմնականում հրետանային մարտեր են վարում՝ օրական շուրջ 60.000 արկ են կրակում: Համեմատության համար՝ ամբողջ Արևմուտքը միասին վերցրած օրական 5.000 արկ են արտադրում:

Ասում էր, որ ուկրանիանական անօդաչուների արտադրություն է պետք սկսել, հարյուր հազարներով անօդաչուներ են հարկավոր ուկրաինացիների օգտին դրական տեղաշարժ ունենալու համար:

Վերջում էլ ասաց, որ, պատերազմի ընթացքից դատելով (գնացել էր Ուկրաինա), սա դեռ տարիներ է տևելու:

Կարճ ասած՝ ավելի հոռի զարգացումները դեռ արջևում են. Սա նաև մեր մասին է:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 5353

Մեկնաբանություններ